Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի գործով կայացվեց արդարացման վերդիկտ
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի`«Իմնեմնիմի»-ի գործով դատական այսօրվա նիստում կայացվեց արդարացման դատավճիռ։ Լրացուցիչ դատալսումներ նշանակելու համար նիստը հետաձգվեց։
Նշենք, որ գործը քննում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանը։ Դատավորի այս հայտարարությունից հետո դատարանի դահլիճում հնչեցին ծափահարություններ։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, տարօրինակ է, որ այս գործը գոյություն ուներ։
«Այն մաքուր քաղաքական հետապնդում էր»,-ասաց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար մոտ մեկ տարի առաջ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք առաջադրվեց, նրանք երկու ամիս անցկացրեցին անազատության մեջ, դրանից հետո, մինչ օրս, նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց վարչական հսկողություն։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ քաղաքական հետապնդմանը հայտարարություններով ու զեկույցներով անդրադարձել են մի շարք հեղանակավոր միջազգային կառույցներ, այդ թվում, օրեր առաջ, Amnesty International-ը։




