Մենք հարստանում ենք ավելի արագ, քան մենք պարտք ենք վերցնում. նախարար
Տնտեսություն
12:57 02/05/2025
Հայաստան

Մենք հարստանում ենք ավելի արագ, քան մենք պարտք ենք վերցնում. նախարար

«Հիմնական մասնակիցները Մեծ  Բրիտանիայից են, ԱՄՆ-ից, Եվրոպայից։ Հիմնական մասը ինստիտուցիոնալ ներդրումային ընկերություններ են, կենսաթոշակային ֆոնդեր, մի փոքր մասը  բանկեր են»,-ասուլիսում ասաց  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, 750 միլիոն դոլարի թողարկված եվրապարտատոմսերի շահառուներն ովքե՞ր են, արդյո՞ք թուրքական ներգրավածություն կա, թե՞ ոչ։

Հիշեցնենք՝ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ 2025 թ. մարտի 5-ին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ: Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%:

Խոսելով պետական պարտքի մասին, նա նշեց. «Պարտքի բացարձակ մեծությունը էական չէ։  Տարբեր երկրներում տրիլիոններով պարտք կա, բայց այդ երկրները զարգացող երկրներ են, որևէ խնդիր չկա։ Երկրներ կան, որոնք  պարտքի ճգնաժամ են ունեցել նույնիսկ փոքր պարտքի հետ կապված։

Մեկ ընդհանուր ֆորմուլա գոյություն չունի, բայց գոյություն ունի ընդհնահուր մոտեցումներ. սովորաբար  պարտքը հաշվարկում են ՀՆԱ-ի հետ   հարաբերակցությամբ։ Այսինքն, պարտքի բացարձակ էությունն այդքան էական չէ, կապ ունի, թե դուք որքան եկամուտ ունեք։ Կարևորն այն է, թե ինչքան է մեր ՀՆԱ-ն զուգահեռաբար աճում,  դրա համար ենք սովորաբար խոսում պարտք-ՀՆԱ  ցուցանիշից, 2024-ի արդյունքներով պետական պարտքը ՀՆԱ հարաբերակցությամբ նվազել է 0.1 տոկոսային կետով, որովհետև  մեր պարտքն աճել է ավելի դանդաղ, քան մեր աճն է տեղի ունենում, այսինքն  մենք հարստանում ենք ավելի արագ, քան մենք  պարտք ենք վերցնում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք հարստանում ենք ավելի արագ, քան մենք պարտք ենք վերցնում. նախարար