Մեծ թվով անձանց պարագայում իշխանությունը քրեական հետապնդում սկսում է՝ նրանց համար քաղաքականությունից դուրս «զբաղվածություն» ապահովելու համար. Աբրահամյան
Քաղաքական
09:36 03/05/2025
Հայաստան

Մեծ թվով անձանց պարագայում իշխանությունը քրեական հետապնդում սկսում է՝ նրանց համար քաղաքականությունից դուրս «զբաղվածություն» ապահովելու համար. Աբրահամյան

«Դատարանն արդարացման վերդիկտ կայացրեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ: Այն, որ Նարեկի ու Վազգենի նկատմամբ առաջին իսկ պահից ապօրինություններ էր իրականացվում, կարծում եմ, որ բոլորի համար էլ ակնհայտ էր»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

«Արդարացնելը հասկանալի է, բայց ո՞վ է պատասխան տալու նրանց, նրանց ընտանիքներին` վերջիններիս ազատությունից զրկելու, քաղաքական և ազատ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակելու, դատաիրավական հսմակարգի տհաճ, ժամանակատար ցիկլում հայտնվելու համար:

Ավելին, վստահ եմ, որ մեծ թվով անձանց պարագայում, իշխանությունը քրեական հետապնդում սկսում է` լավ իմանալով, որ վերջում արդարացվելու են, սակայն նրա խնդիրը սկզբնական փուլերում մարդկանց կալանքով պատժելն ու նրանց համար քաղաքականությունից դուրս «զբաղվածություն» ապահովելն է, ինչը ժամանակի առումով մարդկանց քաղաքական, քաղաքացիական ակտիվության վրա ազդելու միջոց է»,- գրել է նա։ 

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի`«Իմնեմնիմի»-ի գործով երեկվա դատական նիստում կայացվել է արդարացման դատավճիռ։ Գործը քննում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար մոտ մեկ տարի առաջ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք առաջադրվեց, նրանք երկու  ամիս անցկացրեցին  անազատության մեջ, դրանից հետո, մինչ օրս, նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց վարչական հսկողություն։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ քաղաքական հետապնդմանը հայտարարություններով ու զեկույցներով անդրադարձել են մի շարք հեղանակավոր միջազգային կառույցներ, այդ թվում, օրեր առաջ, Amnesty International-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեծ թվով անձանց պարագայում իշխանությունը քրեական հետապնդում սկսում է՝ նրանց համար քաղաքականությունից դուրս «զբաղվածություն» ապահովելու համար. Աբրահամյան