Դատապարտում եմ ցանկացած բռնարարք. Կամո Արեյանը՝ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին
Քաղաքական
13:17 03/05/2025
Հայաստան

Դատապարտում եմ ցանկացած բռնարարք. Կամո Արեյանը՝ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին

«Ինձ համար դատապարտել է ցանկացած բռնարարք»,-  շաբաթօրյա ընթացքում լրագրողների հետ, զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպին:

«Դատապարտում եմ ցանկացած բռնարարք՝ երկկողմանի կլինի, միակողմանի կլինի, կողմ չեմ որևէ բռնարարքի՝ կլինի պաշտոնատար, թե ոչ պաշտոնատար անձ»,- ասաց Կամո Արեյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը և իր աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկում Արթուր Չախոյանին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder