Արքայազն Հարրին հայտարարել է, որ ցանկանում է հաշտվել թագավորական ընտանիքի հետ
Աշխարհում
08:40 03/05/2025
Աշխարհ

Արքայազն Հարրին հայտարարել է, որ ցանկանում է հաշտվել թագավորական ընտանիքի հետ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին հայտարարել է, որ ցանկանում է հաշտվել թագավորական ընտանիքի հետ, բայց չի կարող կնոջն ու երեխաներին բերել Մեծ Բրիտանիա, այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը մերժել է արքայազնի հայցը՝ թագավորությունում գտնվելու ընթացքում իր ոստիկանական պաշտպանության մակարդակի նվազեցման վերաբերյալ։

Ուրբաթ օրը Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարանը մերժել է արքայազն Հարրիի պնդումները, որ Թագավորական և հասարակական գործիչների գործադիր կոմիտեն (RAVEC) որոշել է նվազեցնել նրա ոստիկանական պաշտպանության մակարդակը Մեծ Բրիտանիայում գտնվելու ընթացքում։

«Այս պահին չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ, երբ կնոջս ու երեխաներին կբերեի Միացյալ Թագավորություն... Իհարկե, իմ ընտանիքի անդամներից ոմանք երբեք չեն ների ինձ գիրք գրելու համար։ Իհարկե, նրանք երբեք չեն ների ինձ շատ բաների համար։ Բայց ես կցանկանայի հաշտվել ընտանիքիս հետ։ Անիմաստ է շարունակել վիճել։ Ինչպես ասացի, կյանքն անգին է։ Ես չգիտեմ, թե որքան ժամանակ է մնացել ապրելու իմ հորը (Չարլզ III թագավորը - խմբ.)։ Նա չի խոսում ինձ հետ այս անվտանգության խնդիրների պատճառով», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է արքայազնը Բի-Բի-Սի-ն տված հարցազրույցում։

Նա նշել, որ իր և ընտանիքի որոշ անդամների միջև շատ անհամաձայնություններ են եղել, բայց հիմա ինքը «ներել» է դրանք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արքայազն Հարրին հայտարարել է, որ ցանկանում է հաշտվել թագավորական ընտանիքի հետ