Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից հաստատեցին, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։
Panorama.am-ի տեղեկություններով, բացի Արմեն Դանիելյանից այլ ձերբակալվածներ էլ կան։
Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանին Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց օրեր առաջ՝ ապրիլի 30-ին։
«Հրապարակ»-ն ավելի վաղ գրել էր՝ Արմեն Դանիելյանի ազատման պատճառը կառույցում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումներ են, մասնավորապես` ծառայողական մեքենաների վառելիքի հետ կապված։
Արմեն Դանիելյանն անցած տարվա նոյեմբերին էր նշանակվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։ Նա մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը: