Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպորտ
08:50 05/05/2025
Հայաստան
Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտեցում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը:
Գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 140 կգ,145 կգ ու 150 կգ: Այս ձևում մեր մարզիկն արժանացել է ոսկե մեդալի: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրել է 173 կգ: Երկամարտի 323 կգ արդյունքով` Հովհաննիսյանը դարձել է պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder