Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իմպիչմենտի վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության իմ գործընկերների պատճառաբանություններն ինձ համար համոզիչ չեն. Շարմազանով
«Եթե ես լինեի Ազգային ժողովի պատգամավոր, առանց մի վայրկյան մտածելու՝ կստորագրեի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ երբ Ազգային ուժերը հակասությունների մեջ են մտնում, դրանից ուժեղանում են միայն Նիկոլ Փաշինյանի դիրքերը։
Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն մշտապես պայքարել է Փաշինյանին հեռացնելու համար և պայքարել է առանց նախապայմանների։
«Իմպիչմենտի վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության իմ գործընկերների պատճառաբանություններն ինձ համար համոզիչ չեն. անհասկանալի է պայմաններ դնելը։ Չեմ հասկանում նաև, թե իմպիչմենտի գործընթացով ինչպե՞ս են թիրախավորում իրենց, չէ՞ որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ խորհրդարանում անելու են ամեն բան Փաշինյանին հեռացնելու համար։ Իմպիչմենտի գործընթացն այդ գործիքներից մեկն է։ Թուղթ է, ստորագրե՛ք, ի՞նչ երաշխիք եք ուզում»-հայտարարեց Շարմազանովը։
Նա ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հարց ուղղեց, թե երբ խորհրդարան էին տանում իր կողմից շատ ընդունելի Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ օրենքի նախագիծ, երաշխիք ունեի՞ն, որ անցնելու է այն ՔՊ-ականների կողմ քվեարկությամբ։
«Իհարկե՛, չունեիք, այդ դեպքում հարց՝ իսկ ինչո՞ւ էիք նման նախագիծ տանում։ Կամ, մեկ այլ օրինակ՝ 2021 թվականին արտահերթ ընտրությունների գնալիս՝ կրելու երաշխիք ունեի՞ք, կամ հիմա ի՞նչ երաշխիք ունեք 2026 թվականի ընտրությունների հարցում»,-ասաց Շարմազանովը։