Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանին իմպիչմենտ ներկայացնելու գործընթացի համար հիմքերն այսօր առկա չեն. Սեյրան Օհանյան
«Իմպիչմենտ իրականացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը, հիմքեր պետք է ունենա, այդ հիմքերն այսօր առկա չեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա, հիմքերն առկա չեն՝ նշանակում է նախօրոք գնալ ձախողման, դրանք այն քայլերն են, որոնք հենց այն է, ինչ պետք է Նիկոլ Փաշինյանին:
«Հիմքերն առկա չեն՝ նկատի ունեմ, որ հաշվարկների արդյունքում իմպիչմենտ նախաձեռնելու համար համապատասխան 36 ձայն է պետք, «Հայաստան» խմբակցությունը 28 պատգամավոր է, արտահայտել ենք մեր կարծիքը, եթե կարողանան 8 պատգամավորի համաձայնություն ներկայացնել, մենք մեր համաձայնությունը ներկայացնում ենք իմպիչմենտ իրականացելու համար։
Երկրորդ՝ համաժողովրդական լայն ընդվազում և լայն աջակցություն է պետք»,- ասաց Օհանյանը։
Նա հիշեցրեց, որ Փաշինյանի իմպիչմենտի մասին առաջին անգամ հենց «Հայաստան» դաշինքը և նրա մաս կազմող քաղաքական ուժերն են արտահայտել:
«Մեր գործունեության հիմնական նպատակներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացումն է:
Նրա հեռացման համար կան իրավական, քաղաքական հիմքեր, բայց միևնույն ժամանակ էլ մենք հասկանում ենք, որ իմպիչմենտը հենց այնպես գործընթաց առանց հիմքերի չպետք է լինի։ Դրա հիմքերը նախ և առաջ լուրջ հաշվարկների վրա են ձևավորված:
Երկրորդ՝ պետք է լինի նաև ընդվզող մեր ժողովրդի աջակցությունը, որ իմպիչմենտը կայանա։ Նախաձեռնության հեղինակները գիտեն, որ պետք է 36 ձայն այդ գործընթացը սկսելու, և նաև 54 պատգամավորների աջակցություն, այդ թվում՝ ՔՊ-ի, որպեսզի այն հաջողությամբ ավարտվի։
Այս նախաձեռնության հեղինակները որևիցե մի քաղաքական ուժ չեն ներկայացնում և նաև պատասխանատվություն չեն կրում: Այս տարիների ընթացքում նաև փողոցային պայքարը, մեր ժողովրդի հետ աշխատանքի արդյունքում լուրջ ուժի գեներացումը ցույց է տվել, որ նրանք իրականում նաև դրսում լայն գործընթաց, լայն ընդվզող մեր ժողովրդի աջակցություն չեն կարող առանձին ապահովել:
Այս տարիների ընթացքում աշխատանքը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե ընդվզող աջակցություն լինի, դեռևս մենք չենք կարող իմանալ՝ հաջողություն կունենա՞նք, թե՝ չէ։
Այս առումով միայն թիրախավորելը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, մեր համար անընդունելի է: Մենք ասում ենք, որ մեզ հետ շանտաժի լեզվով չի կարելի խոսել»,- ասաց Ս.Օհանյանը։