Պարոն քաղաքապետ, ձեզանից ու մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն. Տիգրան Տեր-Մարգարյան
Քաղաքական
10:06 05/05/2025
Հայաստան

Պարոն քաղաքապետ, ձեզանից ու մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն. Տիգրան Տեր-Մարգարյան

«Բռնության որևէ ձեև, լինի ֆիզիկական, կամ խոսքով, վիրավորանքով, սադրանքով մեզ համար անընդունելի է։ Երևանիք քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից և, մասնավորապես, վարչական շրջանների ղեկավարները, ովքեր Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են վարչական շրջաններում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն՝ կյանքի բոլոր պարագաներում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի  և մի խումբ աշխատակիցների կողմից հանրային գործիչ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքին։

Ավինյանը հայտարարեց, թե սադրանքները ամենուր են, բայց չպետք է բռնությամբ պատասխանել։

Քաղաքապետը հայտարարեց, որ դեպքով կա քրեական գործ և երկրորդ կողմ ու դիմեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ ասելիքի ակնկալիքով։

Տիգրան Տեր-Մարգարյան դիմեց  գործընկերներին՝ ասելով որ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեր սադրանքին, պետք է առավելագույնս զսպվածություն ցուցաբեր։

«Ցավում եմ տեղի ունեցածի համար, ձեզանից ու մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն և հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,-ասաց Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պարոն քաղաքապետ, ձեզանից ու մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն. Տիգրան Տեր-Մարգարյան