Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարտուն Գրիգորյան. Ապրիլի 23-ից Կարեն Բադալյանի հետ կապ հաստատել չի հաջողվում
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կարծում է՝ ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանի վրա ճնշումներ են եղել։
«Դուք բոլորդ լավ հասկանում եք, Գյումրին փոքր քաղաք է, այդ քաղաքի մեջ այդ տղան պիտի շարունակել ապրել։ Այսօր բոլոր լրատվական դաշտը, ամբողջ երկիրը խոսում է այն մասին, որ ավագանու անդամ կամ մանդատ են գողանում, ու էդ մարդը պիտի շարունակի ապրել։ Էդ մարդը հենց այնպես վերցնի՞ ու որոշի՞, որ ամբողջ քաղաքում պետք է դառնա թիրախ, էդ մարդու վրա պիտի կպնի դավաճանի պիտակ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը։
Նա ասաց՝ Բադալյանի հետ պատահածի պատճառների մասին չի խոսել, հստակ որևէ բան ասել չի կարող։
«Ընդամենը պետք է հետևություններ անենք էս ամեն ինչից։ Ինքը մասնակցել է քաղաքապետի քվեարկությանը, հետո երդմնակալության արարողությանը՝ ապահովելով քվորում։ Դրանից հետո երկուշաբթի դիմում է գրել, երեքշաբթի էլի կապի մեջ ենք եղել, չորեքշաբթիից Կարենի հետ կապ հաստատել չեմ կարողացել»,-մանրամասներ հայտնեց Գրիգորյանը։
Նա պատմեց, որ Կ. Բադալյանն ավագանու անդամից հրաժարվելու դիմում գրել է թիմի անդամների հետ քննարկման արդյունքում, խոսել են ամեն ինչի մասին։
«Չի եղել ավագանու անկախ անդամի մասին որևէ բան, դիմում է գրել ավագանու անդամից դուրս գալու մասին, խնդրել է, համոզել է»,-ասաց ԱԺ պատգամավորը։
Մարտուն Գրիգորյանը, առկա վիճակը վերլուծելով, այն համոզման է, որ ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսել Գյումրիում կատարվածը։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Գյումրու ավագանու՝ 6 հոգանոց «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Հրայրի Բադալյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել, օրենքով սահմանված կարգով համայնքապետի կողմից կազմվել է արձանագրություն, ներկայացվել է այն ԸԸՀ։ Հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չի գործել, իսկ մինչ այդ Բադալյանը փոշմանել է։ Նա երկու օր անց նոր դիմում է գրել ու հայտնել, որ պատրաստ է աշխատել ավագանիում, բայց մտադիր է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից ու դառնալ ավագանի«անկախ» անդամ։
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքում համոզված են, որ Կարեն Բադալյանի կամքի վրա ազդեցություն են ունեցել ՔՊ-ից։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից իմացել են, որ Կ. Բադալյանը նաև դիմել է դատարան՝ իր ներկայացրած դիմումի հիմքով Գյումրու համայնքապետի կազմած արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջով։
Մանրամասները՝ տեսանյութում։