Ովքեր են ձերբակալվել ՍԱՏՄ նախկին ղեկավարի հետ
Իրավունք
16:48 06/05/2025
Հայաստան

Ովքեր են ձերբակալվել ՍԱՏՄ նախկին ղեկավարի հետ

Ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով կալանավորված ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանի հետ տեսչական մարմնի երկու աշխատակիցներ էին ձերբակալվել։ Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց  չկա։

Հակակոռուպցիոն կոմիտեից քրեական վարույթի վերաբերյալ այս պահին որևէ հարցի չեն պատասխանում, ՍԱՏՄ-ից՝ նույնպես։

Panorama.am-ի ունեցած տեղեկություններով,  ձերբակալվածներից մեկը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետ Լևոն Գուլքանյանն է, մյուսը՝ ՍԱՏՄ տնտեսվար Արթուր Միքայելյանը։ Գուլքանյանը նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս է։ Այս պահին ՍԱՏՄ երկու աշխատակիցներն էլ ազատության մեջ են։

Ավելի վաղ, վկայակոչելով մեր տեղեկությունները, տեղեկացրել էինք, որ  Արմեն Դանիելյանը աշխատակիցներին մարզեր գնալու համար հասանելիք բենզինը չի հատկացրել և այն վաճառել է։ Մեկ այլ դրվագով Արմեն Դանիելյանը նախ իր ենթականերին պարգևավճար է բաժանել, ապա հետ է վերցրել, ըստ էության գրպանել է աշխատակիցներին՝ պետբյուջեից տրամադրված գումարները։

Այս պահին Արմեն Դանիելյանը կալանավորված է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ովքեր են ձերբակալվել ՍԱՏՄ նախկին ղեկավարի հետ