Աննան փող շահեց, որ գնա մարզերում Հայաստանի տապալման ծրագիրը քարոզի. Արայիկ Պապիկյան
Իրավունք
17:35 07/05/2025
Հայաստան

Աննան փող շահեց, որ գնա մարզերում Հայաստանի տապալման ծրագիրը քարոզի. Արայիկ Պապիկյան

«Զրպարտեցին, փող էր պետք Աննայի ֆոնդին, դրա համար էլ տուգանեցին»,-այսպես մեկնաբանեց դատավորի որոշումը Ցեղասպանության տարելիցին Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանած 69-ամյա Տիգրան Դերմոյանը։

Հիշեցնենք, որ Տիգրան Դերմոյանը դատարանի վճռով մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ կիրառվեց 375 հազար դրամի տուգանք:

Նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ անպայման բողոքարկելու են դատարանի վճիռը։ 

«Ուզում եմ ասել, ես ափսոսում եմ, բայց հասկանում եմ ափսոսալու բան չկա։ Սա այն իրականությունն է, որտեղ մենք ապրում ենք, որտեղ Աննա Հակոբյանն իր ընկերուհու՝ դատախազուհու միջոցով մտել է արդարադատության տուն, սա այն միջավայրն է, որտեղ դատական իշխանության պատասխանատու անձինք Հակոբյան Աննայի ամուսնու գրած սմս-ներով աշխատանքից կարող են ազատվել։ Ես շատ լավատես էի, չէի հավատում, որ կարող էր մեղադրական վերդիկտ լինել, քանի որ այն ապացույցը, որ դատախազությունը Տիգրան Դերմոյանի դեմ բերել էր, այդ ապացույցի մեջ, կրկնում եմ Աննա Հակոբյանի, վարդապետյանի համար, Տիգրան Դերմոյանը 10 րոպե շարունակ չի վանկարկել Նիկոլ դավաճան, Նիկոլ ցեղասպան, Նիկոլ թուրք։ Չկա նման բան, նա 29 վայրկյան է երևում»,-ասաց Պապիկյանը։

Փաստաբանը նշեց, որ դատավորը ՊԵԿ-ից ճշտել է, որ Տիգրան Դերմոյանը չունի եկամուտներ, չնայած դրան, տուգանք նշանակեցին։

«Սա հեռուն գնացող նպատակներ ունի, եթե Տիգրան Դերմոյանը չկարողանա վճարել, ապա դիմելու են պատժի խստացման՝ ազատազրկման։ Այս իրավաբանական ծուղակը պատահական չէր, առերևույթ դատավորը մեզ լավություն արեց, բայց հասկանալով, որ Տիգրան Դերմոյանը չի կարողանալու վճարել, կարճ ժամանակ հետո մտնելու են դատարան, որպեսզի պատիժը ծանրացնեն ու տանեն բանտ։ Դուք շատ էժան ու պրիմիտիվ եք, այս վարույթի հարգելի հանրային մասնակիցներ, ընդամնեը շահեց Աննան, եթե իհարկե կշահի, որոշակի գումար կստանա իր հիմնադրամը և ինքն ամուսնու հետ Հայաստանի տարբեր գյուղերում կգնա ծրագրեր կիրականացնի, կքարոզի Հայաստանը տապալելու, կործանելու մասին։ Ամփոփելով ասեմ, այն վանկարկումները, որ եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Նիկոլ դավաճան, Նիոկլ ցեղասպան, Նիկոլ թուրք, դրանք իրական են։ Դերմոյանները կտուգանվեն, կազատազրկվեն, կգան ուրիշ դերմոյաններ, բայց լռեցնել հնարավոր չէ։ Ափսոս, որ արդարադատության տունն եք դուք ապականել»,-ասաց Պապիկյանը։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder