Ծիծեռանակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանած պապիկին դատարանը մեղավոր ճանաչեց
Իրավունք
16:35 07/05/2025
Հայաստան

Ծիծեռանակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանած պապիկին դատարանը մեղավոր ճանաչեց

Անցած տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին ու նրա ամուսնուն դավաճան որակած 68-ամյա տղամարդուն դատարանը մեղավոր է ճանաչել։

«Դատարանը Բևեռի աջակից Տիգրան Դերմոյանի նկատմամբ կիրառեց մեղադրական վերդիկտ և որոշեց լրացուցիչ դատալսումներ անցկացնել: Շուտով կհրապարակվի վերջնական որոշումը:

Հիշեցնենք, որ Տիգրան Դերմոյանին դատում են 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հիշահամալիրում Աննա Հակոբյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով»,-հայտնում են Բևեռից։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ կիրառվեց 375 հազար դրամի տուգանք:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծիծեռանակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանած պապիկին դատարանը մեղավոր ճանաչեց