Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նրան պետք է կլոնավորել». իտալական ԶԼՄ-ները Մխիթարյանի խաղի մասին՝ «Ինտեր»-«Բարսելոնա» հանդիպման ժամանակ
«Ինտերը» նվաճեց Չեմպիոնների լիգայի եզրափակչի իր առաջին ուղեգիրը։ Սիմոնե Ինձագիի թիմը «Բարսելոնայից» (ընդհանուր 7:6) ավելի ուժեղ գտնվեց և կպատրաստվի եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր գավաթի համար պայքարին։
Եզրափակչում «Ինտերի» մրցակիցը կլինի ՊՍԺ- «Արսենալ» զույգի հաղթողը։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 79-րդ րոպեին։
Իտալական լրատվամիջոցները բարձր են գնահատել Մխիթարյանի խաղը։
«Ինչպես միշտ, ֆուտբոլային ակնառու ինտելեկտ ։ Հայը հասկացավ, որ այսօր գլխավորը վազելն է, աշխատելը։ Եվ նա իրեն պահում էր այնպես, կարծես 26 տարեկան լիներ, այլ ոչ թե 36։ Ի՜նչ սիրտ։ «Ի՜նչ խաղացող», - գրում է eurosport.it-ը։
Tuttomercatoweb-ը նշում է. «Արժե կլոնավորել նրան։ Քանի դեռ ուժ ուներ, նա դաշտի լավագույն կիսապաշտպանն էր, չնայած «Ոսկե գնդակի» հավանական դափնեկրի առկայությանը»։






