Քաղաքագետ. 2026-ը Փաշինյանի վերջին շանսն է՝ քաղաքակիրթ հեռանալու
Քաղաքական
11:25 07/05/2025
Հայաստան

Քաղաքագետ. 2026-ը Փաշինյանի վերջին շանսն է՝ քաղաքակիրթ հեռանալու

«Փոքրանում է Փաշինյանի անցնում հեռանալու հնարավորությունը»,-նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու մանրամասնում.

««Եթե այս ուրբաթ լինեն ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի՝ հավաքելով 50+1%»,- ասել է Ալեն Սիմոնյանը: 

Ինչքան էլ այս հայտարարությունն իրականությունից կտրված լինի, թվում է սովորական կառավարող կուսակցության համար, որը վերարտադրվելու մոլուցք ունի: 

Սակայն ավելի շատ տպավորություն է, որ Սիմոնյանը փորձել է կոտրել հոգեբանական այն մանթրաժը, որում հայտնվել են իր կուսակիցներն ու ՔՊ համակիրները՝ Գյումրիի ընտրություններից հետո: 

Ինչքան էլ Գյումրիի ընտրությունները չեն կարող համապետականի համար մոդել հանդիսանալ, անհայտ է, որ դրանք առնվազն ցայտուն դարձրեցին, որ ՔՊ-ն 50+1% հավաքելու իրական հնարավորություն այլևս չունի, ավելին՝ խորհրդարանում կամ որևէ ավագանիում հայտնվելու է «անպատվաբեր մենության» մեջ՝ պսևդոարևմտամետների կանխատեսելի ֆիասկոյի պայմաններում: 

Այնուամենայնիվ, ինչի՞ վրա է Փաշինյանի կամ ՔՊ հաշվարկը: 

Այն «հետևողականությունը», որով վերջին օրերին խրախուսվում է յուրայինների խուլիգանությունը՝ հուշում է, որ Փաշինյանը չի բացառում անգամ էլեկտորալ «հեղաշրջման»՝ ընտրությունների կեղծման հնարավորությունը: 

Մյուս կողմից, հնարավորինս գեներացվելու է հակառուսական նարատիվը: 

Պատահական չէ, որ Արսեն Թորոսյանը հայտարարում է՝ Մոսկվայից փորձում են համակարգված ազդել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա: Իշխանական պատգամավորը որպես հիմնավորում կրկնել է այն, ինչ երեկ նաև Ազգային ժողովի նախագահն էր ասել, թե Ռուսաստանի կենտրոնական իշխանությունն այդ նպատակին հասնելու համար Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում: 

2026-ը Փաշինյանի վերջին շանսն է՝ քաղաքակիրթ հեռանալու: 

Դատելով իշխանության ագրեսիվ վարքագծից՝ Փաշինյանը այդ շանսից օգտվել չի պատրաստվում: 

Բայց դրանից իշխանության մնալու նրա շանսերը չեն ավելանում, փոքրանում է Փաշինյանի անցնում հեռանալու հնարավորությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքագետ. 2026-ը Փաշինյանի վերջին շանսն է՝ քաղաքակիրթ հեռանալու