Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խիստ կարևորում ենք դատական իշխանության անկախության, օրենքի, իրավունքի գերակայության հետ կապված հարցրեը. Սերգեյ Առաքելյան
«Մեզ մոտ՝ Հայաստանում ընդունված է ասել, որ եթե ցանկանում ես արագ ընթանալ՝ քայլիր մենակ, բայց եթե կուզես հեռու գնալ՝ քայլիր ընկերոջդ, ես կուզեի ասել՝ գործընկերներիդ հետ»,- ասաց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյան՝ ելույթ ունենալով Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովում։ Միջոցառմանը մասնակցում են 34 պետության ավելի քան 70 պատվիրակ։
«Ուսումնական գործընթացներում ևս խիստ կարևորում ենք դատական իշխանության անկախության, օրենքի, իրավունքի գերակայության և դրանց մարտահրավերների հետ կապված բոլոր հարցերը»,-ասաց Առաքելյանը։
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր նշեց, որ գործընկերների հետ մշակել են «Դատական իշխանության անկախությունը» վերտառությամբ ուսումնական ձեռնարկ,որն արդեն իսկ ներդրվել է ակադեմիայի ուսումնական գործըթացներում՝ այն ուսանելով ինչպես գործող դատավորների այլև ապագա դատավորների համար։
Երևանում մեկնարկած համաժողովի ընթացքում քննարկվելու են Եվրոպայում և տարածաշրջանում դատական իշխանության անկախությանը, արդարադատության տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային համագործակցությանը վերաբերող թեմաներ: