Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քիչ առաջ Ադրբեջանը Խնածախի, Խոզնավարի և այլ ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտեց. Աբրահամյան
«Ադրբեջանը մի ամիս է` սիստեմատիկ ձևով ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին` գիշերային ժամերին, որոշակի պարբերականությամբ կրակահերթեր արձակելով և հոգեբանական, նյութական ու այլ վնասներ պատճառելով»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա հայտնում է, որ քիչ առաջ էլ, ավանդույթի ուժով, Ադրբեջանը Խնածախի, Խոզնավարի և այլ ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտեց:
«ԱԺ-ում առյուծ կտրողներն ու ԱԱԾ պադվալով շանտաժ անողները այս ամենն, իհարկե, կանտեսեն, որովհետև Ադրբեջանի հետ հարաբերություններում ծուռվզի, կռացածի ու հպատակվածի կարգավիճակ ունեն:
Իսկ «դեբոշներն» ու կլոունադան բացառապես ներքին լսարանի ու սեփական ժողովրդի դեմ է»,- գրել է Աբրահամյանը: