Չաղ ոստիկանը ո՞նց է վազելու հանցագործի հետևից.Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
11:53 08/05/2025
Հայաստան

Չաղ ոստիկանը ո՞նց է վազելու հանցագործի հետևից.Նիկոլ Փաշինյան

«Չաղը ո՞նց է վազելու հանցագործի հետևից, թող մեկը բացատրի»,-կառավարության նիստում հարցրեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալովոստիկանության համակարգը նոր կադրերով համալրելու կամ գործող ոստիկանների ֆիզիկական պատրաստության հարցին։

 Նա նշեց, որ ֆիզիկական պատրաստականության համապատասխանության մասին ոստիկանները համապատասխան փաստաթղթավորված եզրակացություն ունեն, բայց առաջարկեց կառավարության անդամներով գնան զինված ուժեր, ոստիկանություն քրեակատարողկան ծառայություն և տեսնեն, թե քանի տոկոսն է համապատասխանում իրականությանը։

Փաշինյանը հայտնեց, որ կարճահասակությունը բոդիշեյմինգի էլեմնտ ունի, քանի որ մարդն այդ հասակով է ծնվել, բայց ծառայողի քաշի դեպքում դրա գործոնը չկա։

Արփինե Սարգսյանը հայտարարեց,որ ֆիզիկական  պատրաստությունը դիտարկվում է կրթույան տարր։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե պարեկային ծառայության ներդրումից հետո արդեն պահանջվող ֆիզիկական վիճակից դուրս են գալիս և իր մտահոգությունն է պարբերաբար հայտնում ՆԳ նախարարին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder