Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաշինյանն ընթերցեց շրջանառության հարկի նոր դրույքաչափերը հաշվարկելու վերաբերյալ ՓՄՁ ներկայացուցչի նամակի պատասխանը
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ընթերցեց շրջանառության հարկի նոր դրույքաչափերը հաշվարկելու վերաբերյալ՝ իրեն ուղղված ՓՄՁ ներկայացուցչի նամակի պատասխանը՝ ներողություն հայտնելով ուշացման համար։
Նամակում ասվում է. «Առևտրական առուվաճառքի գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա է օրենսգրքով սահմանված փաստաթղթերով հիմնավորված առևտրական առուվաճառքի գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, այսինքն՝ եթե քաղաքացին ձեռք է բերել փաստաթղթով իքս գնով և դրան ինչ-որ իր շահույթի մարժան ավելացրել է և վաճառում է, սկզբնական արժեքը ծախսագրելու հնարավորություն է նրան տրվում: Իրացման և վարչական ծախսերի մեջ ներառվում են նաև գրությամբ ներկայացված ծախսերը: Մասնավորապես՝ առևտրական գործունեություն իրականացնելու համար օգտագործվող տարածքի վարձակալական վճարը:
Հիշեցնեմ` քաղաքացին ուղիղ հարցը տվել էր, տարածքի վարձակալական վճարը կարո՞ղ եմ նվազեցնել, թե՞ չէ: Պատասխանը հետևյալն է. այո՛, կարող եք նվազեցնել: Գանձապահ խորհրդատուի վարձատրությունը կարո՞ղ է նվազեցվել, թե՞ չէ: Պատասխանը հետևյալն է. այո՛, կարող եք նվազեցնել: Pos-տերմինալի միջոցով անկանխիկ վաճառքների դեպքում բանկի կողմից գանձվող միջնորդավճարների գծով ծախսերը կարո՞ղ ենք նվազեցնել: Պատասխանը հետևյալն է. այո՛, կարող եք նվազեցնել:
ՊԵԿ կայքում ես նկատեցի, որ շատ ավելի ընդլայնված տարբերակով է ներկայացված, որ մյուս հնարավոր դեպքերն էլ ներառված են:
Ընդ որում` վարչական ծախսերի նվազեցման հնարավորությունը սահմանվել է 2025 թվականի մարտի 26-ին ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխությամբ, ըստ որի` 2025 թվականի հունվարի 1-ից նվազեցման ենթակա են նաև վարչական ծախսերը: Օրենքը մենք ուժի մեջ մտցրել ենք, ընթացքում քաղաքացիների հետ շփման հաղորդակցության արդյունքում այնտեղ, որտեղ իրենք մեզ մատնացույց են արել, որտեղ փաստարկը հիմնավոր է, գնացել ենք, օրենքի փոփոխություն ենք արել, և օրենքին հետադարձ ուժ ենք տվել 2025 թվականի հունվարի 1-ից: Սա քաղաքացիների հետ մեր հաղորդակցության արդյունքն է եղել»: