Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ներիշխանական գզվռտոցը թափ է հավաքում. ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում իրար ոտքի տակ փորելու, իրար դեմ գործ տալու ժամանակներ են։ Առաջիկա համապետական ընտրությունները որքան մոտենում են, այնքան ներիշխանական գզվռտոցը թափ է հավաքում։ Պատգամավորներից մեկը մեզ պատմեց, որ բոլորը բոլորի դեմ «դոսյեներ» են հավաքում ու զեկուցում «շեֆին»: Մեկը մյուսին փչացնելով, վատաբանելով` փորձում է շահել առաջնորդի վստահությունը, տեղ ունենալ հաջորդ ցուցակում։
Մեր զրուցակիցը կատակեց՝ ժամանակներն այնպիսին են, որ ինքն անգամ սեփական ստվերին չի վստահում` ձկան պես լուռ գալիս է խորհրդարան ու հեռանում, որ հանկարծ գլխին «չսարքեն»։ Սակայն գիտակցում է նաև, որ լռությունն էլ չի երաշխավորում փրկությունը, քանի որ ամեն ինչ կառավարվում է ամենավերին օղակից, և ամենաաննշան թվացող միջադեպերը երբեմն այնքան են հատուկ ուռճացվում, որ ում նպատակահարմար գտնեն, պախարակեն, վարկաբեկեն և խելոք նստեցնեն իր տեղը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում