Չգիտեմ՝ ով ինչում է մեղադրում, բայց մեր դիրքորոշումը լավ հայտնի է. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Քաղաքական
11:16 09/05/2025
Հայաստան

Չգիտեմ՝ ով ինչում է մեղադրում, բայց մեր դիրքորոշումը լավ հայտնի է. ՀՀ-ում ՌԴ դեսպան

«Չգիտեմ՝ ով ինչում է մեղադրում, բայց մեր դիրքորոշումը լավ հայտնի է, և այդ մասին բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներով»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, որ Հայաստանի իշխանություն ներկայացուցիչները մեղադրում են ՌԴ-ին տարբեր հարցերում։

Դեսպանը ընդգծեց. «Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից, որի հետ սերտորեն համագործակցում է, պատրաստ է առաջիկայում էլ կառուցել և խորացնել հարաբերությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրման գործընթացի համատեքստում»։

Հարցին՝  արդյո՞ք վերջին տարիների երկու երկրների հարաբերությունները չե՞ն փչացրել, դեսպանը նշեց. «Մեր հարաբերություններն պետք է ադապտացվի նոր իրականությանը։ Կարևորն այն է, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք, ցանկություն պահպանելու այն ամուր, խորը հիմքերը, որոնք կան և առաջ ընթանալ, բնականաբար, երկու երկրների ինքնիշխանության, հետաքրքրությունների նկատմամբ փոխադարձ հարգանքով, մեզ շատ բան է միավորում, այդ թվում  ստրատեգիական հետաքրքրությունների շրջանակում»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չգիտեմ՝ ով ինչում է մեղադրում, բայց մեր դիրքորոշումը լավ հայտնի է. ՀՀ-ում ՌԴ դեսպան