Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք հետաքննություն ենք կատարել, պարզվել է՝ ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն եղել. ԱԽՔ-ն՝ Ադրբեջանի հայտարարած խախտումերի մասին
«Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է, նրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը և փոխանցել է Ադրբեջանին՝ բոլոր միջադեպերի վերաբերյալ»,- Հաղթանակի զբոսայգում ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելու մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել միմյանց։
Նա նշեց, որ Հայաստանի հայտարարած խախտումների վերաբերյալ, որ Ադրբեջանն է կատարել, Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին և ակնկալում է մանրամասն հետաքննություն դրանց վերաբերյալ։
«Ադրբեջանը փոխանցել է տեղեկություններ, ըստ իրենց, խախտումների վերաբերյալ, մենք հետաքննություն ենք կատարել, պարզվել է՝ ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն եղել»,- ասաց Ա. Գրիգորյանը։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպում, արդյո՞ք կբարձրացվի հիբրիդային պատերազմի մասին հարցի, որի մասին խոսակցություններ կան վերջին շրջանում, Գրիգորյանն ասաց. «Հիբրիդային պատերազմի մասին, չեմ կարծում, որ խոսվում է միայն վերջին շրջանում, դրա մասին խոսվում է 2018 թվականից, երկկողմ հանդիպման մասին, կարծում եմ, մամուլի ծառայությունը կխոսի»։