Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 36-րդ տուրի «Տորինոյի» դեմ կայանալիք արտագնա հանդիպումը։ Հնարավոր է հանդիպմանը չմասնակցեն նաև Լաուտարո Մարտինեսը, Բենջամին Պավարը։ Դավիդե Ֆրատեսիի մասնակցությունը մնում է հարցականի տակ։ Այս մասին հայտնում է terrikon.com կայքը։
sempreinter.com-ի հաղորդմամբ, 36-ամյա Մխիթարյանի մոտ ախտորոշվել է մկանային հոգնածություն, ինչի պատճառով նա, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի առաջիկա հանդիպումը։
«Տորինո» – «Ինտեր» հանդիպումը կկայանա մայիսի 11-ին։