Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա մեր հայրենակիցների կողմից հերթական ծայրահեղ քայլն է՝ ցույց տալու Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքը իրենց նկատմամբ. Թանդիլյան
«2020թ.-ից Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը մոտ երկու շաբաթ է հացադուլ է անում։ Սա մեր հայրենակիցների կողմից հերթական ծայրահեղ քայլն է՝ ցույց տալու Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքը իրենց նկատմամբ»,-ահազանգում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե ԹանդիլյանըԼ
Նա ընդգծում է՝ միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու ուղղությամբ։
«Առաջիկա օրերին հանդիպելու եմ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավարին ներկայացնելու Ադրբեջանի ապօրինությունները և տեղեկանալու ՄԱԿ-ի կառույցների կողմից կատարվող քայլերի մասին»,-նշում է նա։