ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ պատրաստվում եմ քննարկել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը. Էդգար Ղազարյան
Քաղաքական
12:33 11/05/2025
Հայաստան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ պատրաստվում եմ քննարկել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը. Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.

«Ազգային ժողովում հայտարարված քաղաքացիների ընդունելության շրջանակներում 2025 թվականի մայիսի 12-ին ժամը 11։00-13։00 հերթագրվել եմ մասնակցելու ընդունելության Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով անդամների հետ, իսկ նույն օրը ժամը 14։00-16։00 հատվածում՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։

Նրանց հետ պատրաստվում եմ քննարկել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու (իմպիչմենտին) վերաբերող հարցերը։ Եթե այդ հանդիպումները հետաքրքիր են ԶԼՄ-ներին՝ լուսաբանելու համար, ապա ես միայն շնորհակալ կլինեմ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder