Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքացիներն ինձանից էլ պահանջում են բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական քննություն անցկացնել. Արծվիկ Մինասյան
«Ակնհայտ է, որ դուք դիվահարվում եք, երբ խոսքը կոռուպցիայի մասին է գնում»,-ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինսայանը։
Նա նշեց, որ ՔՊ խմբակցությունը բուռն արձագանքում է, երբ ընդդիմությունը հարցնում է, թե ինչ եք արել կոռուպցիան բացահայտելու համար։
Նշելով, որ իշխանություններն իրենց առաջնորդի բերանով ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե ժողովուրդն իրեն հարցնում է, թե ինչու նախկին նախարարները բանտարկված չեն՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Քաղաքացիները ինձանից էլ պահանջում են, թե ինչու օրենսդրական փոփոխություն չենք առաջարկում բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական բժշկական քննություն անցկացնելու պայանջը դնել և պարբերաբար այդ պահանջով առաջնորդվել»։
Մինասյանը հարց դրեց, թե օրենսդիր մարմնի գործառույթների առումով ո՞րն է ընդունելի՝ նման օրենսդրական նախաձեռնությամբ առաջնորդվելը, թե արդարադատության ֆունկցիան վերցնելը։
«Ոչ ավել, ոչ պակաս, իմ անձի վրա կառուցում են հակակոռուպցիան քաղաքականություն»,-ասաց Մինասյանը և հիշեցրեց, որ ՔՊ-ական պատգամավորները վկայակոչում են իր 2016 թվականի մեքենան և փորձում են ապօրինի գույքն ամբողջությամբ վերագրել ընդդիմադիր խմբակցություներին, թե ինբր ՔՊ-ն հայցվոր կողմ է, ընդդիմությունը՝ պատասխանող, Գլխավոր դատախազին էլ մեջբերում են անում։
Մինասյանը հայտնեց, որ ապօրինի գույքը պետք է իրավունքի ուժով բռնագանձվի և ՍԴ-ն տվել է երկու ճշգրտում, որոնք հետագայում պետք են գալու ՔՊ-ականներին և շեշտեց, որ ապօրինի գույքի բռնագանձումը պետք է ոչ թե անցյալ ժամանակով դիտարկել, այլ անցյալ-կատարյալով։
Հարցնելով, թե Մոնումենտում հայտնի Հովիկ Աբրահամյանի առանձնատունը հիմա ում է պատկանում, ինչու պետությանը չէ։
«Երբ հայտարարում էիք, որ ապօրինի գույքը վերադարձվելու է ժողովրդին, ժողովուրդը դրանից քոռ կոպեկ ստացե՞լ է, ուր են այդ գույքերը»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը և հորդորեց գնալ Արշակունյաց և Տիգրան Մեծ փողոցներ և կտեսնել, թե ովքեր են դարձել մեծահարուստներ և պետք է պարզել, թե ապօրինի բիզնեսի մեջ այսօրվա իշխանությունների և նրանց հետ աֆիլացված անձանցից քանի-քանիսը կան, ինչն իշխանափոխությունից հետո անպայման կբացահայտվի։
«Հայաստան» խ․մբակցության քարտուղարը հայտարարեց, որ կոռուպցիան իշխանության ծնունդ է, չի կարող կպնել միայն ընդդիմությանը, այլ իշխանության թևի տակ մեծացող օլիգարխիան է կոռուպցիայի աղբյուրը։
Հայտարարելով, որ իշխանափոխությունից հետո պարզ կլինի թե, ով է ՔՊ-ականներից ԱԺ-ում եղել մաքուր՝ Արծվիկ Մինասյանը հայտարարեց որ իշխանությունները ձախողել է բոլոր ոլորտներում երկիրն էլ հասցրել է աղետի եզրին։