Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նինա Կարապետյանց. Իրենց համար վատ լուր ունեմ, վախենամ իրենց թավիշով չմերժեն
«Այս իշխանությանը ևս պետք է ոստիկանություն, որը կկատարի ապօրինի հրահանգներ, որը կգնա բռնության, եթե լրնի բռնություն կիրառելու հրահանգ։ Ես պնդում եմ, որ այդ դաբրոն տրվել է իշխանությունների կողմից»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով ոստիկանությունում տարբեր քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու, խոշտանգելու դեպքերին։
Նրա խոսքով, 2018-ից հետո իրենք տեսել են չբարեփոխված ոստիկանություն, որը նորմալ էր, ադեկվատ, այնպես, որ իրավապաշտպանները խոսելու տեղ չունեին։ Սակայն 2020-ից հետո, ըստ նրա, հունիսի 12-ի ԱԺ-ում Փաշինյանի ելույթից հետո սկսեցին բռնությունները։
«Պատկերացրեք, եթե ուղիղ եթերում ամբիոնից են նման հայտարարություններ հնչում, ինչեր կհնչեն փակ դռների հետևում։ Ինչ հրահանգներ ու ինչ դաբրոներ են տալիս»,-ասաց Կարապետյանցը՝ վստահություն հայտնելով, թե քաանկով, թե ծավալով, թե էությամբ ավելի վատ դեպքերի ենք առաջիկայում ականատես լինելու։
Մանրամասները՝ տեսանյութում։