Պուշկինի անվան դպրոցի ծնողներն իրենց մտավախություններ են բարձրաձայնել ԿԳՄՍՆ դիմաց
Կրթություն, գիտություն
10:56 12/05/2025
Հայաստան

Պուշկինի անվան դպրոցի ծնողներն իրենց մտավախություններ են բարձրաձայնել ԿԳՄՍՆ դիմաց

Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ծնողները հավաքվել են ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում  նախարարության ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ շաբաթվանից դպրոցում լարված վիճակ է. աշակերտները, նրանց ծնողները, ուսուցչական անձնակազմն իրենց աջակցությունն են հայտնում դպրոցի երկարամյա տնօրեն Նատալյա Ստեփանյանին, ով, Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, տնօրենի պաշտոնի համար մրցույթի հարցազրույցի փուլում հաղթող չի ճանաչվել։ 

Ծնողներից մեկը նախարարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց. «Նատալյա Ստեփանյանի՝ վերջին փուլը չանցնելու որոշումը բողոքարկվել է։  Ձևավորվել է բողոքարկման հանձնաժողով,  5 անդամից 4-ը նախարարության ներկայացուցիչներ են։ Մենք մտավախություն ունենք, որ որոշումը կլինի կամայական, ոչ թափանցիկ։ Որպեսզի ապահովենք թափանցիկություն, օբյեկտիվություն, առաջարկում ենք, խնդրում ենք, որպեսզի հանձնաժողովի նիստին ներկա լինի Նատալյա Ստեփանյանը, ծնողական ու մանկավարժական խորհրդից ներկայացուցիչներ»։

6 ծնող գնաց ԿԳՄՍ փոխնախարար  Արաքսիա Սվաջյանի  հետ հանդիպման։ Նախարարությունից են պատրաստակամություն հայտնել հանդիպել 6 ծնողի հետ։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder