Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀ ԶՈւ-ում 40 անձի սպանության դեպքերի վարույթներից 12-ը կարճվել է. Արթուր Պողոսյան
«2024 թվականին արձանագրվել է մահվան ելքով 34 դեպք՝ 40 անձի վերաբերյալ»,-ԱԺ-ում տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ ներկայացնելով ՀՀ Զինված ուժեռրում մահվան դեպքերի վիճակագրությունը։
Նա հյատնեց, որ 2023 թվականին եղել է 36 դեպք 59 անձանց վերաբերյալ։
Ըստ ՔԿ նախագահի՝ 2024թ. դեպքերով նախաձեռնվել է 39 քրեական վարույթ, որոնցից 5-ը՝ 5 անձի վերաբերյալ սպանության դեպքեր են, 7-ը՝ 7 անձի ինքնասպանության, 3-ը՝ հակառակորդի կողմից 4 անձի սպանությամ, 7-ը՝ 10 անձի վերաբերյալ տրանսպորտային միջոցների շախագոծման կամ կանոնների խախտման,1-ը՝ դժբախտ պատահարի, 7-ը՝ 7 անձի հիվանդության դեպքեր են։
Պողոսյանը հայտնեց, որ մահացածներից 4-ը սպա է եղել, 12-ը՝ պարտադիր ժամկետային զինծառայող և 7-ը պայմանագրային, 1-ը պահեստազորային, 6-ը՝ աշխարհազորային, 10-ը քաղաքացիական։
Քննչական կոմիտեի նախագահը հայտնեց, որ 12 գործ կարճվել է։