Աննա Հակոբյանի «սրտիկ»-ն ու նրա վարսավիրի ամուսնու պաշտոնի բարձրացումը
Քաղաքական
15:41 12/05/2025
Հայաստան

Աննա Հակոբյանի «սրտիկ»-ն ու նրա վարսավիրի ամուսնու պաշտոնի բարձրացումը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ մայիսի 8-ի հրամանով Ռոբերտ Թամարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ է։

Մինչ այդ նա եղել է ՔԿՀ պետի տեղակալը։ Գուցե այս նշանակումն ուշադրություն չգրավեր, եթե ՔԿՀ նորանշանակ պետը  Նիկոլ Փաշինյնաի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսավիրի՝ Անուշ Մելքոնյանի ամուսինը չլիներ։

Գուցե ամուսնու պաշտոնի բարձրացմամբ էր պայմանավորված, որ վարսավիրն իր ինսթագրամի էջում երեկ տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Աննա Հակոբյանը Կապանի «Արմենիա» հյուրանոցի պատուհանից սրտիկ ցույց տալիս իր հետ Սյունիք տարած վարսավիրին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աննա Հակոբյանի «սրտիկ»-ն ու նրա վարսավիրի ամուսնու պաշտոնի բարձրացումը