Հայկ Կոնջորյանի կինը 10,5 միլիոն աշխատավարձ կստանա՞ր, «ՀայՓոստի» տնօրեն կդառնա՞ր, եթե ամուսինը չլիներ իշխող խմբակցության ղեկավար. Թովմասյանը՝ ՀԿԿ նախագահին
Քաղաքական
12:28 13/05/2025
Հայաստան

Հայկ Կոնջորյանի կինը 10,5 միլիոն աշխատավարձ կստանա՞ր, «ՀայՓոստի» տնօրեն կդառնա՞ր, եթե ամուսինը չլիներ իշխող խմբակցության ղեկավար. Թովմասյանը՝ ՀԿԿ նախագահին

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինն աշխատում էր «ՀայՓոստում»։ Նրա տարեկան աշխատավարձը 2021 թվականին,  ըստ հայտարարագրի,  6,8 միլիոն դրամ էր, 2022-ին աշխատավարձը դարձավ  9,5 միլիոն դրամ, 2023-ին՝ 10,5 միլիոն դրամ, անցած տարի էլ դարձավ «ՀայՓոստի» տնօրեն»,- Ազգային ժողովում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա դիմեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին. «Այս թռիչքաձև աճն արդյո՞ք որևէ աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ, եթե Կոնջորյանը չլիներ իշխող խմբակցության ղեկավար, արդյո՞ք  նրա կինը կունենար այս թռիքչը, այս կարիերան կկարողանար հաղթահարեր։

Ա. Նահապետյանն արձագանքեց, «Ես չեմ կարող ձեր քաղաքական բնույթի  հարցադրմանը պատասխանել,  համենայնդեպս ձեր նկարագրած դեպքի մասով չեմ կարող նկատել որևէ կոռուպցիոն բնույթի տվյալ։ Եթե ունեք այլ տվյալներ հանցանքի վերաբերյալ, պատշաճ հաղորդում ներկայացրեք հակակառուպցիոն կոմիտե»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայկ Կոնջորյանի կինը 10,5 միլիոն աշխատավարձ կստանա՞ր, «ՀայՓոստի» տնօրեն կդառնա՞ր, եթե ամուսինը չլիներ իշխող խմբակցության ղեկավար. Թովմասյանը՝ ՀԿԿ նախագահին