Դուք «Ժիգուլի» եք ու մնալու եք «Ժիգուլի». Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Քաղաքական
14:53 13/05/2025
Հայաստան

Դուք «Ժիգուլի» եք ու մնալու եք «Ժիգուլի». Կոնջորյանը՝ ընդդիմությանը

«Եթե Հայաստանում լիներ բռնապետություն, դուք ուղղակի պապանձված կլինեիք և չէիք կարող գալ ու այս ամբիոնից այդպիսի բաներ խոսել»,-  ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմությանը, մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին։

Այնուհետև շարունակեց. «Ծաղրում եք, խաչակրաց արշավանք եք իրականացնում «Կրթվելը նորաձև է» շարժման նկատմամբ, ուզում եմ ասել՝ ոչ կրթվելը, ոչ նորաձևությունը ձեզ չեն սպառնում, դուք հանգիստ եղեք, դուք «Ժիգուլի» եք ու մնալու եք «Ժիգուլի»: Ի սկզբանե, ես ձեր կատարյալ բնորոշումը տվել եմ»։

Արծվիկ Մինասյանը տեղից ասաց. «Մի վիրավորեք»։

«Իրեն անձնապես չեմ վիրավորում, ձեր մտածողությունն եմ ներկայացնում։ Պարոն Մինասյան, չէ՞ինք լսում Կյուրեղյանի ելույթը։

 Տգիտության մասին եք խոսում, բայց դուք տգիտության լաբորատոր նմուշ եք տեղով»,- հակադարձեց Կոնջորյանը։

«Ինչքան կարելի է հատկապես ձեր խմբակցության որոշ անդամների կողմից գալ և թիրախավորել վարչապետի կնոջը՝ հատկապես այդքան իջնելով, էժանանալով: Ես ուրիշ բացատրություն չեմ կարող գտնել բացի նրանից, որ դուք դժբախտ մարդ եք»,- ասաց նա:

Կոնջորյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder