Վրացիներն ադրբեջանական բեռնատարներն ազատ թողում են իրենց անցակետով անցնեն, հայկականներին՝ ոչ. Գինեգործ
Տնտեսություն
16:47 13/05/2025
Հայաստան

Վրացիներն ադրբեջանական բեռնատարներն ազատ թողում են իրենց անցակետով անցնեն, հայկականներին՝ ոչ. Գինեգործ

«Մենք վրացիների հետ հին ժողովուրդ ենք, դարերով միասին ապրած, բայց այսօր վրացական անցակետով ադրբեջանական բեռնատարներն ազատ գնում են, բայց  հայկականի համար խնդիրներ են ստեղծում»,- Վրաստանի դեսպանատան դիմաց հայտարարեց բողոքի ակցիա կատարող գինեգործական ընկերության ներկայացուցիչը։

 Հիշեցնենք, որ Վրաստանում արդեն մեկ ամիս է ալկոհոլային խմիչք տեղափոխող հայկական բեռանատարները կանգնեցվում են Գեյցի անցակետում, բացվում և անալիզի համար նմուշառում իրականացվում այն դեպքում, երբ Վրաստանն այդ ապրանքների համար տարանցիկ երկիր է և կարիք չկա որակի նմուշառում իրականացնել։

Քաղաքացին  նշեց, որ այստեղ ՀՀ իշխանությունների խնդիրն էլ կա։

 Նա նկատեց, որ եթե ռուս գործընկերները ժամանակին ապրանքը չստանան, ապա հնարավոր է հայկական գինի-կոնյակ արտադրող ընկերությւոնների հետ հարաբերությւոնները խզեն և հայկական ընկերությունները սննկանան։

Վրաստանի դեսպանը ընդունել է ցուցարարների ներկայացուցիչներին և հարցում արել իր պետության լիազոր մարմնին ու պարզաբանումը ստանալու դեպքում կներկայացնի հայկական կոնյակագործական ընկերություններին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder