Փաշինյանն ու իր թիմակիցները թող իմանան` պետք լինի, 5-րդ բնակարանն էլ կառնեմ. Թագուհի Թովմասյան
Քաղաքական
16:08 13/05/2025
Հայաստան

Փաշինյանն ու իր թիմակիցները թող իմանան` պետք լինի, 5-րդ բնակարանն էլ կառնեմ. Թագուհի Թովմասյան

«Այո, ես Երևանում ունեմ երեք  բնակարաններ, որոնցից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն է, մյուսը ձեռք եմ բերել մինչև ամուսնանալը, երրորդն էլ ամուսնանալուց հետո ամուսնուս հետ եմ ձեռք բերել»,- Աժ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կողմից հնչեցված մեղադրանքներին։

Նա հայտնեց, որ առաջիկայում պատրաստվում եմ գնել չորրորդը՝ եկամտահարկից օգտվելով։

«Հատուկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները թող իմանան․ Պետք լինի, 5-րդն էլ կառնեմ»,- ասաց Թ.Թովմասյանը։ 

Նա նշեց, որ բոլոր բնակարանները ձեռք է բերել հիփոթեքային վարկով։

Անդրադառնալով Կոնջորյանի հարցին, թե որպես լրագրող ինչպե՞ս է կարողացել Թագուհի Թովմասյանը ձեռք բերել, նա ասաց. «Եթե Հայկ Կոնջորյանը լավ լրագրող լիներ, ինքն էլ կկարողանար ունենալ բնակարան: Ես, որպես թերթի հիմնադիր, գուցե իրեն էլ ընդունեի աշխատանքի, ինչպես իրենց ֆրակցիայից մի քանիսի և կստանար բարձր աշխատավարձ, ինչպես իրենց ֆրակցիայից մի քանիսը:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանն ու իր թիմակիցները թող իմանան` պետք լինի, 5-րդ բնակարանն էլ կառնեմ. Թագուհի Թովմասյան