ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող «Տոռ» ընկերության ղեկավարներից մեկը մարզադաշտում  բռունցքով հարվածում է անչափահասի դեմքին. FAF
Սպորտ
11:53 14/05/2025
Հայաստան

ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող «Տոռ» ընկերության ղեկավարներից մեկը մարզադաշտում բռունցքով հարվածում է անչափահասի դեմքին. FAF

«Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժումը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

«Ներկայացված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող, ՀՖՖ-ի ներկայիս ապիկար և վախկոտ ղեկավարության թիկունքը պահող «Տոռ» ընկերության ղեկավարներից մեկը, ով նաև ՀՖՖ անվտանգության պետն է` անհամաչափ ուժ և բռնություն կիրառում Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ավարտից հետո խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով երեխայի դեմքին, հատկանշական է, որ երեխան արդեն իսկ «բռնված» էր և դիմադրություն ցույց չէր տալիս։

Եթե վերոնշյալ անձն ու նրա ներկայացրած կազմակերպությանը խստագույնս և անհապաղ չպատժվեն, ՀՖՖ-ի կազմակերպած միջոցառումների ընթացքում կարգադրիչ ներկայացող այս անձիք երկրպագուների կողմից ստանալու են նույնատիպ անհամաչափ պատասխան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder