«Եվրատեսիլ-2025».  Ինչպես մայիսի 15-ին քվեարկել Հայաստանի  օգտին
Հասարակություն
14:40 14/05/2025
Հայաստան

«Եվրատեսիլ-2025». Ինչպես մայիսի 15-ին քվեարկել Հայաստանի օգտին

Մայիսի 15-ին՝ «Եվրատեսիլ-2025» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակում 5-րդ համարի ներքե ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչ Պարգը։  Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն ներկայացնում է այն երկրների ցանկը, որտեղից կարող են աջակցել մեր պատվիրակին և քվեարկել:
Մրցույթը կմեկնարկի  Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին):
 
Քվեարկելու համար հարկավոր է 05 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:
 
«Ուշադրություն՝ քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն»,- նշում են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder