Տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը
Մշակույթ
15:03 14/05/2025

Տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը

Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը: Միջոցառման սկիզբը՝  ժամը 15:00: Այն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործությունը, որը վիրտուալ իրականության միջոցով այցելուին հնարավորություն կտա մասնակից դառնալ կտավի ստեղծմանը: Վիրտուալ իրականության միջոցով ստեղծվել են ձայնի և պատկերի նոր աշխարհներ, որոնք թանգարանի այցելուին հնարավորություն կընձեռեն ծանոթանալ բացառիկ փորձառության հետ:

Այս ծրագրի միջոցով թանգարանային մասնագետները հնարավորություն կունենան յուրովի ներկայացնելու Այվազովսկու կտավը, որն էլ հիմք կհանդիսանա թանգարաններ այցելությունների համար: Վիրտուալ իրականությունը նպատակ ունի հեղափոխել թանգարանի կողմից մատուցվող պատումը՝ այն դարձնելով առավել ինտերակտիվ, պատկերավոր և կրթական:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը