Նախատեսված է Լավրովի այցը Հայաստան
Քաղաքական
13:55 15/05/2025
Հայաստան

Նախատեսված է Լավրովի այցը Հայաստան

Կազմակերպվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա  նշել է, որ այս պահին շատ բան ասել չի կարող, առաջիկայում հարցի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 5-ին հայտարարեց, որ մոտ ապագայում սպասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի այցը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder