Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այդ ռեպրեսիվ միջոցը պետք է դիտարկել խոսքի ազատությունն ու լրագրողներին թիրախավորելու՝ իշխող ուժի քաղաքականության համատեքստում. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը լրագրողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու առթիվ հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Վրդովմունք ենք հայտնում բուն լրագրողական գործունեության համար՝ 2021 թվականի դեպքով լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու առթիվ։ Այդ ակնհայտ ռեպրեսիվ միջոցը պետք է դիտարկել խոսքի ազատությունն ու լրագրողներին թիրախավորելու՝ իշխող ուժի տևական ու հետևողական քաղաքականության համատեքստում։
Լրագրող Անուշ Միրզոյանին հայտնում ենք մեր համերաշխությունն ու իրավաբանական օգնության լիակատար պատրաստակամությունը»։