Մխչյանի դպրոցում երեխաներին թմրանյութ տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Իրավունք
14:09 15/05/2025
Հայաստան

Մխչյանի դպրոցում երեխաներին թմրանյութ տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ): Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նա փոխանցեց, որ 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով: 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիրակչական հսկողություն և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք:

Դեպքի մասին մանրամասեր է հայտնել oragir.news կայքը։ Մխչյանի բնակիչները պատմել են, որ օրեր առաջ դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ. ըստ նրանց՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder