ԵՄ 7 նորմերի մոտարկման և տեղայնացման մրցույթի համար կառավարությունը կհատկացնի 67,5 մլն դրամ
Տնտեսություն
12:18 15/05/2025
Հայաստան

ԵՄ 7 նորմերի մոտարկման և տեղայնացման մրցույթի համար կառավարությունը կհատկացնի 67,5 մլն դրամ

«Նախագծով առաջարկվում է Քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 67,5 մլն դրամ ԵՄ 7 նորմերի մոտարկման և տեղայնացման կանխավճարի տրամադրման համար»,-կառավարության նիստում հայտնեց  կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ ներկայացնելով զեկուցվող հարցը։

Նրա խոսքով՝ առաջարկվում է դիտարկել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, տրանսպորտային ենթակառուցվածքների, երկաթուղիների, օդափոխության, ջեռուցման, օդի լավարկման համակարգերի, օդանավակայանների, ավտոլիցքավորման կայանների կազմակերպման, հրդեհաշիջման, ինժեներագեոդեզիական հետազննման, շենք-շինությունների հրդեհային անվտանգության նորմատիվ ակտերի մոտարկման գործընթացը:

Վարդանյանի խոսքով՝ մոտարկման ծառայությունների ձեռքբերման համար ակնկալում են ունենալ եվրոպական նորմերի մշակման փորձառություն ունեցող կազմակերպության և համապատասխան փորձառությամբ տեղական ընկերության համագործակցություն:

Հայտնելով, որ իրականացնելու է միջազգային մրցույթ՝ կոմիտեի նախագահի խոսքով, մոտարկումից հետո կոնենան եվրոպական չափանիշներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԵՄ 7 նորմերի մոտարկման և տեղայնացման մրցույթի համար կառավարությունը կհատկացնի 67,5 մլն դրամ