Ինձ համար դա եղել է ամենասարսափելին ողջ պատմության մեջ. Պիպոյանը՝ ՍԱՏՄ ղեկավարի կալանավորման ու մոսկովյան բանակցությունների մասին
Քաղաքական
11:13 15/05/2025
Հայաստան

Ինձ համար դա եղել է ամենասարսափելին ողջ պատմության մեջ. Պիպոյանը՝ ՍԱՏՄ ղեկավարի կալանավորման ու մոսկովյան բանակցությունների մասին

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանի պաշտոնից ազատելուց, ապա կալանավորումից տասն օր անց տեսչական մարմինը դեռ նոր ղեկավար չունի։ Հիշեցնենք, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարն անազատության մեջ է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։

Ուշագրավ է, որ կալանավորւմից օրեր առաջ՝ ապրիլի կեսերին Դանիելյանը մեկնել էր Մոսկվա, այնտեղ հանդիպել էր Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ: Կողմերը քննարկել էին  համագործակցության ամրապնդման հեռանկարները ու դրա զարգացմանն ուղղված հետագա քայլերը։ Մոսկվայից վերադառնալուց երկու շաբաթ անց  Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Արմեն Դանիելյանին։

Պաշտոնյանին մեղադրանք առաջադրելը մեկ-երկու օրվա գործ չէ, դրան նախորդում են մեծածավալ քննաչական ու այլ գործողություններ։ Ստացվում է, որ Դանիելյանին Մոսկվա գործուղելիս առնվազն եղել է նրա հետ կապված կասկածելի ինֆորմացիա։

«Ինձ համար դա եղել է ամենասարսափելին ողջ պատմության մեջ։ Ինքս դրա մասին չէի խոսա, եթե հարց չհնչեցնեիք։ Բայց այլ բան քան խայտառակություն այդ իրավիճակը բնութագրել չեմ կարող։ Անհնար էր, որ որոշ նախնական տեղեկություններ չլինեին, անգամ հանրային խոսույթում, լրագրողների շրջանում կային բենզինի չարաշահումների վերաբերյալ խոսակցություններ։ Իհարկե, չմոռանանք անմեղության կանխավարկածի մասին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նա ընդգծում է, եթե իշխանությունում գիտեն, որ հնարավոր է Արմեն Դանիելյանին շուտով մեղադրանք առաջադրեն, ինչպե՞ս են ուղարկում երկրի համար ստրատեգիական նշանակության հարցերի շուրջ բանակցությունների։

«Ստացվում է, որ մարդու հետ ձեռք է բերվում քաղաքական պայմանավորվածություններ, այո, նաև քաղաքական, քանի որ արտահանման հետ կապված բացի կանոնակորգերով սահմված չափորոշիչների, կան նաև որոշակի չգրված իրավակարգավորումներ, նորմեր, որոնք ձեռք են բերվում բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, հետո նույն մարդուն տանո՞ւմ եք կալանավորմնա։ Հիմա կասե՞ք, թե դիմացի կողմը հաջորդ բանակցողին ո՞նց է լուրջ ընդունելու, հասկանալի է։ Ես չեմ ասում, որ Դանիելյանի արածի վրա պետք էր աչք փակել ու չկալանավորել, բայց առնվազն  կանախտեսել  սա, կարելի էր»,-ասաց ՀԿ նախագահը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինձ համար դա եղել է ամենասարսափելին ողջ պատմության մեջ. Պիպոյանը՝ ՍԱՏՄ ղեկավարի կալանավորման ու մոսկովյան բանակցությունների մասին