ԵՄ-ն Հայաստանին նոր զիջումների՞ է հակում. Սուրենյանց
Քաղաքական
15:38 16/05/2025
Հայաստան

ԵՄ-ն Հայաստանին նոր զիջումների՞ է հակում. Սուրենյանց

«Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնությանը: Կարծում եմ՝ բոլորի շահերից է բխում, որ նրանք ստորագրեն խաղաղության համաձայնագիրը»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է՝ դարձյալ գործ ունենք ընդհանուր բնույթի, հասցեականություն չենթադրող հայտարարության հետ: 

«Խաղաղության պայմանագրի տեքստի հարցում Երևանի ընդունել է Բաքվի բոլոր պահանջները, ինչի հետևանքով փաստաթուղթն ամբողջ ծավալով համաձայնեցվել է:  Բայց Ադրբեջանը, փաստաթուղթը ստորագրելու փոխարեն, երկու նախապայմաններ է առաջ քաշել ու երկու ամիս է ամենօրյա ռեժիմով թիրախավորում է Սյունիքի և Տավուշի գյուղերը: Միջազգային հանրությունն այս ամենը չի «տեսնում», ինչը նշանակում է՝ ըստ էության, խրախուսել Ադրբեջանի պահանջները և Հայաստանին հակել նոր զիջումների՝ հանուն պայմանագրի ստորագրման»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԵՄ-ն Հայաստանին նոր զիջումների՞ է հակում. Սուրենյանց