Ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների մեջ անչափահասներ կան. ԱՆ
Առողջություն
20:50 16/05/2025
Հայաստան

Ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների մեջ անչափահասներ կան. ԱՆ

Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն, այժմ նրանք հետազոտությունների փուլում են:

2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն:

Տուժածների առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների մեջ անչափահասներ կան. ԱՆ