Էդգար Ղազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին
Քաղաքական
13:05 17/05/2025
Հայաստան

Էդգար Ղազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայտնում է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։ 

«Այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցի ՀՀ գլխավոր դատախազին` 2025 թվականի մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ ինձ հետ հանդիպումից հրաժարվելու, դա քաղաքական հայացքներով պայմանավորված հանգամանքներով ներկայացնելու ենթադրյալ քրեական հանցագործության հատկանիշներով, որ նկարագրությունը տրված է ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով (խտրականություն)։

Շաբաթվա սկզբին նմանօրինակ ենթադրյալ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել նաև Ազգային ժողովի նախագահի մյուս տեղակալ Ռուբեն Ռուբինյանի դեմ։

Ակնկալում եմ, որ սեղմ ժամկետներում կնախաձեռնի քրեական վարույթ, իսկ առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում Գլխավոր դատախազը միջնորդություն կներկայացնի Ազգային ժողովին` Ռուբեն Ռուբինյանին և Հակոբ Արշակյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրանց մեղադրանք առաջադրելու նպատակով։

Իմպիչմենտի գործընթացը նախատեսում է թշնամախմբին հատիկ առ հատիկ և փաթեթային հեռացում»,- գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder