Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Հայաստանում 3 ամիսների ընթացքում հանցագործության 11 հազար դեպք է արձանագրվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վիճակագրական բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ Հայաստանում 3 ամիսների ընթացքում հանցագործության 11 հազար դեպք է արձանագրվել, որից 868-ը՝ առանձնապես ծանր։ Սա Հայաստանի բնակչության համար կարող է դառնալ մտահոգիչ վիճակագրություն։
Այս տարվա առաջին երեք ամիսներին հանրապետությունում գրանցվել է ավելի քան 11 հազար հանցագործություն, որից 1398-ը՝ ծանր, 868-ը՝ առանձնապես ծանր։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է 24 սպանություն, 18 սպանության փորձ, սեքսուալ բնույթի բռնի գործողության 25 դեպք։
Այս տարվա առաջին եռամսյակում ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 546 դեպք է գրանցվել, որից 45-ը՝ մահվան ելքով։
Ամենաշատ հանցագործությունները գրանցվել են Երևանում՝ 5017 դեպք, ամենաքիչը Վայոց ձորում՝ 198 դեպք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։