Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Շենգավիթի թաղապետարանի վերնախավն առանց հիմնավորման հրահանգել է բաժնի առևտրի բաժնի աշխատակիցներին դիմում գրել և հեռանալ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շենգավիթի համայնքապետարանի գործով ձերբակալված 11 անձից մի քանիսն առևտրի և սպասարկման բաժնի նախկին ու ներկայիս աշխատակիցներ են: Երկուսին ձերբակալել են ապրիլի 20-ին, երկուսին` նախօրեին։ Վերջին ձերբակալվածները, ըստ մեր աղբյուրի, մինչև ապրիլ աշխատել են թաղապետարանում։
Սակայն ուշագրավն այն է, որ նախօրեին ձերբակալության մասին հայտնի դառնալուց րոպեներ անց թաղապետարանի վերնախավն առանց հիմնավորման հրահանգել է բաժնի բոլոր աշխատակիցներին, ղեկավարին՝ ներառյալ, դիմում գրել և հեռանալ։ Պարզաբանումներ չեն ներկայացրել՝ ինչով է հիմնավորված ապօրինի հրահանգը, բաժնի բոլոր աշխատակիցները, բացառությամբ մեկի, ազատման դիմումներ են գրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։