«Հրապարակ». Երևանի քաղաքապետերի հետ աշխատանքը գնահատելիս չցանկացավ վատ բան ասել, իսկ լավ բան ասել չէր կարող
Օրվա մամուլ
08:35 17/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Երևանի քաղաքապետերի հետ աշխատանքը գնահատելիս չցանկացավ վատ բան ասել, իսկ լավ բան ասել չէր կարող

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Թագուհի Ստեփանյանը 2025 թ. մայիսի 13-ին ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից. լուծվել է նրա հետ 2023 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Թագուհի Ստեփանյանը երկար տարիներ եղել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն։ 2023-ին քաղաքապետարանի ղեկավարությունը որոշեց նրա փոխարեն նշանակել միավորված պոլիկլինիկաների երիտասարդ տնօրեն Ռուբեն Գրիգորյանին, իսկ Ստեփանյանին նրա փոխարեն պոլիկլինիկա տանել։ Մենք տեղեկացանք, որ Թագուհի Ստեփանյանը նոր պաշտոն է ստանալու։ Մեզ հետ զրույցում նա ասաց՝ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, քանի որ աշխատանքի առաջարկ է ստացել։ Որտե՞ղ է աշխատելու: Ասաց՝ Մուրացան հիվանդանոցային համալիրում՝ որպես գլխավոր բժիշկ. «Առաջարկն ինձ ավելի հոգեհարազատ է, հիվանդանոցն ինձ ավելի է ոգեշնչում աշխատանքով, քան պոլիկլինիկան»։

Փաստորեն, այլևս քաղաքապետարանը Ձեր վերահսկողը չի լինելու, քանի որ «Մուրացանը» Բժշկական համալսարանինն է։ Ինչպե՞ս կգնահատեք Ձեր աշխատանքը քաղաքապետերի հետ, դժվարություններ կայի՞ն՝ հարցրինք մենք: Տիկին Ստեփանյանը բավարարվեց մեկ բառով. «Նորմալ»։ Պարզ է, որ չցանկացավ վատ բան ասել, իսկ լավ բան ասել չէր կարող»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Երևանի քաղաքապետերի հետ աշխատանքը գնահատելիս չցանկացավ վատ բան ասել, իսկ լավ բան ասել չէր կարող