Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանին ես համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն. Ռոբերտ Քոչարյան
«Նիկոլ Փաշինյանը լևրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործում։ Սա ֆենոմենալ է, ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն։ ԱՆԻՖ-ը նոր խոսք է կոռուպցիայի գործում»,-թալանի դեմ պայքարի, ապաօրինի գույքի վերադարձի մասին հարցին ի պատասխան ասել է ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
ԱՆԻՖԻ մասին խոսելիս նա նշեց, ստեղծել հիմնադրամ, հարկատուների փողերով լցնել 65 մլն դոլար, հետո ստեղծել օֆիս, ընկար,հարազատ, խնամի, ընտանիքի անդամներ բերել, երկու ամիս հետո այդ փողն անհետացել է։
«Էս մարդը Դեյվիդ Կոպպերֆիլդն է։ Սա նոր խոսք է կոռուպցիոն գործում, սրանց ճակատներին պետք է տատու անել՝ Կոռուպցիոն հանճարներ։ Երկիրը սարքել են կոռուպցիայի դրախտ։ Սա մի օրինակ է։ Համահայկական հիմնադրամից 100 մլն դոլար փոխանցվել է բյուջե ու անհետացել է, ասում եմ՝ հաշվետվություն պետք է ներկայացվի, ասում են, ինչի համար պետք է ծախսվել։ Բազմաթիվ օրինակներ կան։ Հիմա մանկապարտեզների այդ դեպքերը մանկական խաղեր են, և դրանք համեմատելի չեն 65 մլն դոլարի հետ, դա կոռուպցիոն դաշտի թեյավճարն է։ Հիմա դուք ուզում եք ասել, որ 65 մլն դոլարը կարա ցնդի ուղղակի ու երկրի առաջին դեմքը դրա հետ կապ չունենա՞»,-ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ այս իշխանության օրոք արտաքին պարտքն ավելացել է 7 մլրդ դոլարով, ի՞նչ է արվել դրանով, ի՞նչ է կառուցվել։
ՀՀ երկրորդ նախագահի համոզմամբ, այդ գումարից առնվազն 2 մլրդն ուղղակի փոշիացվել է։
Նա հիշեցրեց, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ մենք ունենք փայլուն ժողովուրդ, կիրթ, խելոք, փայլուն երկիր։
«Հիմա ասում է՝ դուք վատ եք ապրում, որովհետև փնթի եք, թամբալ եք, ծույլ եք, վախկոտ եք։ Ինչո՞ւ, որովհետ աղքատությունը մնացել է նույն մակարդակի վրա՝ 24 տոկոս։ Ուրեմն պետք է ընդունի, որ հիմա թիվ մեկ թալանչին ինքն է։ Ես հիմնավոր կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ամենից հարուստ մարդն է: Ես իրենից մի 10, 15 անգամ չգիտեմ որտեղ եմ էլի, նույնիսկ էն որ ասում է՝ даже обидно»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։